Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին։ Նախարարը ողջունել է հանձնակատարին և ընդգծել ԵԽ աջակցության առանցքային նշանակությունը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին:

Քննարկվել են՝

խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդնման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև՝

ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակերգերին ու նոր նախաձեռնություններին,
գենդերային հավասարության ապահովմանը,
ազգային փոքրամասնությունների հարցերին,
բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:

Կարևորվել է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը:

Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ