![]()
«Հայկական խորհրդի» փորձագետ Սամվել Մելիքսեթյանը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան համարում է պատմական և խորհրդանշական իրադարձություն, քանի որ մինչ օրս նման մակարդակի այցեր չեն եղել:
Ըստ զրուցակցի՝ սա ԱՄՆ-ի հետ համագործակցության շատ կարևոր կետերից մեկն է:
Մելիքսեթյանն ասում է, որ Ռուսաստանը չկարողացավ լուծել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, և նրա գնացքը գնացել է:
Վերջինս չի բացառում, որ ռուսական կողմը կփորձի ինչ-որ ձևով ազդել հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա: Նա, սակայն, միաժամանակ նկատում է, որ ՌԴ-ն կորցրել է այդ լծակները:
Սամվել Մելիքսեթյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում:
![]()