Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, հնչեցնելով հայհոյանքներ, կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ