Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։

 

Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ