ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ:

«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով, մեր կարծիքով՝ արդիական են մնում նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծման համար։

Հայաստանը պետք է զգալի առավելություններ ստանա այդ գործընթացից, անհրաժեշտ է վերացնել բոլոր խոչընդոտները ողջ տարածաշրջանի՝ որպես մեկ ամբողջության, բնականոն գործունեության համար: Մոսկվան պատրաստ է դրան»,- հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ