Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից և ռազմավարական գործընկեր՝ չնայած Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակին»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բանակցությունների բացման ժամանակ։

«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան դժվար է իրավիճակը Հարավային Կովկասում, բայց իրողությունը չի փոխվում»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ