![]()
«Դուք հույսի սերմնացաններ եք այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն»:
Այս մասին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը՝ դիմելով «Զայեդ» մրցանակի դափնեկիրներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության փշոտ ճանապարհը ընտրելով՝ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախորը բաժանումները կարող են բուժվել կոնկրետ գործողությունների միջոցով։
Նրանց աշխատանքը ցույց է տալիս նրանց համոզմունքը, որ եղբայրության լույսը կարող է հաղթահարել եղբայրասպանության խավարը»,- նշել է Պապը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Աբու Դաբիում մասնակցել էր «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է կարճատև ֆիլմ, որը ներկայացնում էր Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության հաստատման կարևորությունը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են բեմ։
Երկու երկրների առաջնորդներին Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հանձնել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։
![]()