![]()
«Հայաստանը չի կարծում, որ երկիրը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»:
Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմին էլ»,- ասել է նա:
Լավրովն իր հերթին կրկնել է Կրեմլի՝ վաղուց որդեգրած դիրքորոշումն ու նախադասությունը, թե ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը համաժամանակյա անդամակցություն հնարավոր չէ:
![]()