![]()
«Սպայական կազմի զինծառայողները հնարավորություն կունենան սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերել պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Այս մասին այսօրվա Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Ըստ տեղակալի՝ այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն և կանցնեն աշխատանքի, կստանան հավաստագրեր, որի միջոցով հնարավորություն կունենան ընտրելու բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդական շուկայից:
Ըստ Սարգսյանի՝ բնակարանները սեփականության իրավունքով են տրամադրվելու, բայց այն պայմանով, որ քաղաքացին պետք է նվազագույնը 20 տարի ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում:
Սարգսյանը նաև հավելեց. «Զինծառայողի հասանելի գումարը, որով նա կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով բնակելի գույքի արժեքով, որը այս պահին կազմում է 35 մլն դրամ: Ընդ որում՝ հնարավորություն կունենան այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»:
Ըստ նախարարի տեղակալի՝ ուսումնառության տարիները ևս մտնում են 20 տարվա ծառայության մեջ:
![]()