Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

«Ձնահոսքերի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ճանապարհը փակ է բեռնատարների համար փետրվարի 1-ից, իսկ փետրվարի 2-ից՝ նաև թեթև մարդատար և մյուս մեքենաների համար: Այժմ ձնահյուսի վտանգին ավելացել են նաև ձյան առատ տեղումները:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ