![]()
Հռոմի Պապ Լևոն XIV-ը ուղերձ է հղել «Մարդկային եղբայրության համար Զայիդի մրցանակի» (Zayed Award for Human Fraternity) դափնեկիրներին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ջանքերը հակամարտության հաղթահարման գործում։
«Մեր դափնեկիրները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Զարկա Յաֆթալին և պաղեստինյան Taawon կազմակերպությունը, հույս սերմանողներ են մի աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է բարձրացնում՝ կամուրջներ կառուցելու փոխարեն»։
Պապը նշել է, որ առաջնորդներն ընտրել են համերաշխության դժվարին ուղին, այլ ոչ թե անտարբերությունը։ Ըստ նրա՝ նրանց գործողությունները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենախորը արմատներ ունեցող հակասությունները կարող են վերացվել կոնկրետ քայլերի արդյունքում։
«Նրանց գործունեությունն ապացուցում է, որ եղբայրության լույսը կարող է հաղթանակ տանել եղբայրասպանության խավարի նկատմամբ»։
Հռոմի Սրբազան Քահանայապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայիդ Ալ Նահայանին՝ այս նախաձեռնությանն անփոփոխ աջակցելու համար, և Զայիդի կոմիտեին՝ նրանց բարոյական դիրքորոշման համար։
![]()