![]()
Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ իր «աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով»։
«Երկար ժամանակ այստեղ աշխատել եմ մի IT կամպանիայում՝ որպես մարքենթինգի ղեկավար։ Ու իրականում հիմա չեմ աշխատում, երեկ մամուլից տեղեկացա, որ ամսական ստանում եմ 4.5 մլն դրամ աշխատավարձ, բայց չգիտեմ, ճիշտն ասած, որտեղ եմ աշխատում ու էդ փողերն ուր ա»,– Ինստագրամի իր էջում կատակել է Մարիամը։
![]()