![]()
Սիրելի՛ քաղաքացիներ, գտնվում եմ Արմավիրի բժշկական կենտրոնում և, շարունակելով մարզային ԲԿ-ների վերազինման թեման, ուզում եմ այսօրվա օրինակի վրա ցույց տալ, որ բժշկական կենտրոնը վերջերս հագեցվել է նոր վիրահատարաններով, նոր սարքավորումներով, մահճակալներով, իրականացվել է ընթացիկ վերանորոգում և սպասարկում է նաև առողջության ապահովագրության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ բավական մեծ հոսք ունենք հենց Արմավիրի բժշկական կենտրոնում՝ ստանալու դժվարամատչելի, բարդ վիրահատություններ։ Եվ վստահեցնում եմ, որ այս աշխատանքները շարունակական են լինելու։
Այսօր արդեն սկսում ենք Արմավիրի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները։ Դրա շրջանակներում նաև կհագեցնենք նոր ռենտգենով, նոր սոնոգրաֆիկ սարքավորումներով, և ամբողջական արդեն առաջնային օղակ, բժշկական ծառայություններ կունենանք, իսկապես բարձր ստանդարտի ծառայություններ։
Աշխատանքների արդյունքը նկատելի է արդեն։ Այն կապիտալ ծախսերը, որ պետությունն իրականացնում է, արդեն իսկ զգացնել են տալիս իրենց, բայց, իհարկե, դեռ շատ բան ունենք շարունակելու»,-նշել է նա։
![]()