![]()
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար, նախկին մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը, եղբայրը՝ Միքայել Սողոմոնյանը, ինչպես նաև փոխկապակցված մի քանի անձինք՝ Լարիսա Ադամյանը, Աննա Արզումանյանը, Տաթևիկ Խաչատրյանը, ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանողներ են։ Նրանց վերաբերյալ ՀՀ դատախազության հայցապահանջը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել հունվարի 29-ին, մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։
Նշենք, որ Էռնեստ Սողոմոնյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը սկսել էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։
![]()