Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ

Օրերս ՀՀ երկրորդ նախագահն իրականությունը խեղաթյուրող հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի վերաբերյալ, ինչին հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի պարզ և հանրամատչելի արտահայտված հերքում-արձագանքը. https://www.facebook.com/photo/fbid=10240979459564695&set=a.3857277111407։

Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն՝ տեղեկացնելով, որ լրատվադաշտի իրենց հերթական մոնիտորինգը ցույց է տվել վերոնշյալ երկու անդրադարձերի բավականին հատկանշական, բայց արդեն ոչ նոր պատկեր։

«Ստորև շարասյունով ներկայացված ԶԼՄ-ներն իրենց կայքէջում կամ սոցիալական հարթակներում (ֆբ, տելեգրամ) այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը՝ նվազագույն ջանք չգործադրելով դրանից հետո տարածել նաև այն ուղղակիորեն հերքող արձագանքը։ Դե ոնց անեին. չունեն անաչառ լրատվությամբ զբաղվելու առաքելություն և/կամ ըստ երևույթի դրա համար չեն ֆինանսավորվում։

Շարասյան անդամների պարզ թվարկում.
Սպուտնիկ
Yerevan today
5-րդ ալիք
«Ժողովուրդ» օրաթերթ
yerkir.am
168.am
hayeli.am
news.am
mamul.am
kentron.am
asekose.am
alternativ.am
tvnews.am
«Փաստինֆո»
yerkramas.org
politik.am

«Փաստերի ստուգման հարթակի» արձանագրումն այն մասին, որ ԱԳ նախարարը չի արել ՌՔ-ի կողմից իրեն վերագրվող հայտարարությունը, ևս նշյալ ԶԼՄ-ներին չփրկեց կողմնակալ մնալու՝ իրենց համար արդեն առօրեական դարձած գայթակղությունից։
FIP հրապարակումը՝ https://fip.am/46021:

Ուրախ ենք արձանագրել, որ այնուամենայնիվ կան նաև ԶԼՄ-ներ, որոնց գործունեությունը չի կենտրոնանում ապատեղեկատվության տարածման վրա. այդպիսի ԶԼՄ-ների կողմից տարածվել է նաև կամ միայն ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը։

Հ.Գ. Շարքով վերը նշված ԶԼՄ-ներին սույն գրառմամբ որևէ բան չենք հորդորում, քանզի նրանցից անաչառություն ակնկալելը սին հույս կլիներ։ Միաժամանակ մեր պարտքն ենք համարում սույն և նման այլ գրառումներով մեր քաղաքացիներին հետևողականորեն մատուցել իրականությունն ու ամրապնդել նրանց իմունիտետը ստերի և դրանք տարածող «ԶԼՄ»-ների նկատմամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ