ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսագիտության ոլորտում ունեցած փորձին։

«Մի տեղ կարդացի, որ ինչ որ մեկն ասում է, որ Հայաստանում չկա մեկը, որ Սամվել Կարապետյանից ավելի լավ կհասկանա տնտեսությունից։

Շտապեմ հիասթափեցնել. Կարապետյանն իսկապես հասկանում է տնտեսությունից, բայց այն տնտեսությունից, որտեղ ինքը կայացել և գործել է որպես գործարար՝ քվոտավորված, կլանային,մոնոպոլ և ատկատներով աշխատող։ Այս համակարգն է գործել նաև Հայաստանում մինչև հեղափոխությունը, երբ Կարապետյանները և նրանց քաղաքական գործընկերները ղեկավարում էին Հայաստանը 1998-ից 2018 թվականներին։ Նաև կարապետյանների գործուն մասնակցությամբ էր, որ ՀՀ տնտեսությունը քվոտավորվեց մի քանի ընտանիքների միջև, մոնոպոլիզացվեց և փակվեց արտաքին աշխարհը համար, ինչի արդյունքում Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենաթույլ պետությունը՝ նաև տնտեսապես։

Հիմա եթե Կարապետյանը Հայաստանում քաղաքական լուրջ դերակատարում ունենա, նա մեր երկիրը վերադարձնելու է տնտեսական այն մոդելին, որից նա իսկապես հասկանում է՝ մոնոպոլ, մի քանի ընտանիքների ու կլանների միջև բաժանված, մեկ կենտրոնից խիստ կախվածության մեջ գտնվող, փակ, ոչ մրցունակ տնտեսություն։

Հ.Գ. ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է»,- գրել է Առաքելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ