Աշակերտուհին այրվող կտոր է նետել դասասենյակ ու մուրճով հարվածել աշակերտներին

Ոստիկանությունը հետաքննում է Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները՝ ութերորդ դասարանի աշակերտուհու կողմից դասասենյակ այրվող կտոր նետելու, ապա մուրճանման առարկայով մի քանի աշակերտների հարվածելու մասին հաղորդումից հետո, հայտնում է տարածաշրջանային ՆԳՆ-ն։

«База» թելեգրամյան ալիքն էլ պնդում է, որ աշակերտուհին բենզին է բերել դպրոց և լցրել դպրոցականներից մեկի վրա: Ալիքի տեղեկություններով՝ տեղի ունեցածի հետևանքով տուժել է 5 երեխա։ Առավել ծանր է աշակերտի վիճակը, որի վրա հարձակվողը բենզին է լցրել ու այրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ