![]()
Մխիթարյանների ընտանիքում նոր լույս է բացվել. ծնվել է 2022 թվականի հունվարի 11-ին Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված Արթուր Մխիթարյանի եղբայրը։
Ծնողները հերոս որդու պատվին երեխային Արթուր են կոչել։ Մայրն ասում է՝ երբեք ոչ մի երեխա ոչ մեկի տեղը չի լրացնում։ Կարճ է ձևակերպում՝ տանը նոր հույս ու շունչ էր պակասում։
«Մեր ընտանիքում փոփոխություն էր անհրաժեշտ, և փոքրիկի ծնունդը միջնեկ որդուս՝ Արսենի ամենամեծ երազանքն էր՝ նորից եղբայր ունենալ, ու Աստված կամեցավ»,- ասում է Սեդան։
Փոքրիկը անվանակից եղբորը նմանություններ ունի, մայրը նկատում է՝ աչքերի գույնն ու դիմագծերը նման են։
2026-ին Արթուրի 25-ամյակը կտոնեն առանց նրա ֆիզիկական ներկայության, ավագ որդին, սակայն, մշտապես է ներկա՝ տանը, ծնողների մտքում, առօրյայում, ամեն քայլում։
Նորածին Արթուրին տանն անհամբերությամբ բոլորն են սպասում, եղբայրը՝ Արսենը, քույրիկն ու հարազատները պատրաստվում են դիմավորել Մխիթարյանների ընտանիքի նոր անդամին։
Տիկին Սեդան վստահ է՝ որդին մեծանալու է՝ գիտակցելով իր անվան կարևորությունը. «Ինչպես քույրն ու եղբայրը, այնպես էլ ինքը ամեն ինչ կիմանա, կգիտակցի, որ հերոս եղբայր ունի»:
Արթուր Մխիթարյանը զոհվել է 2022 թվականի հունվարի 11-ին Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ։
Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական դիրքերը անառիկ պահելու» պատվոգրով։

![]()