![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գյուղոլորտին առնչվող նորություններ է հայտնել՝ նշելով, որ թիրախը գերակատարված է. 500-ի փոխարեն կա 1219 միավոր արդյունք:
«Գյուղոլորտի արդիականացումը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է։ Միայն նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրով մեր ֆերմերները ձեռք են բերել 1219 միավոր տեխնիկա (շուրջ 5 մլրդ դրամի)։
Սա ավելի քան կրկնակի գերազանցում է տարեկան նախատեսված 500-ի թիրախը։
Ծրագրի մեկնարկից` 2022-ից մինչ օրս դաշտերում արդեն աշխատում է 5290 միավոր նոր ու ժամանակակից տեխնիկա՝ 23.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։
Այս ծրագրով պետությունը սուբսիդավորում է լիզինգի տոկոսադրույքի մեծ մասը։ Եթե տոկոսադրույքը կազմում է մինչև 14%, ապա գյուղատնտեսը վճարում է ընդամենը 2%, իսկ մնացածը հոգում է պետությունը։ Ծրագրից կարելի է օգտվել նաև այս տարվա ընթացքում։ Զարգացնում ենք գյուղը՝ հզորացնելով տնտեսությունը»,- գրել է Մանավազյանը:
![]()