ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Աբու Դաբիում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ:

Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցերի էջերում և տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ սպասվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։

Մրցանակներ են ստանալու ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Նրանք ավելի վաղ նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ են ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ