![]()
«Հայաստանում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը»։
Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են սկսում օգտվել անկանխիկ վճարումներից ու հետվճարից: Եթե նախկինում 400 հազարից պակաս էր օգտվողների թիվը, այսօր արդեն 400 հազարն անցել ենք»,- նշել է Թորոսյանը և ավելացրել, որ գումարվել է նաև միջին հետվճարի չափը:
Ըստ նախարարի՝ նախկինում 4100 դրամն այժմ դարձել է 4400 դրամ, քաղաքացիները հասկանում են դրա կարևորությունն ու օգտվում են այդ ծրագրից:
«Հունվարին կզգանք ավելացումը նաև հետվճարի տոկոսի ավելացման»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
![]()