![]()
Փետրվարի 4-ին՝ ժամը 02։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Նիսսան», «Տոյոտա», «ՎԱԶ» և կայանած «Լեքսուս» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
![]()