ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

ՀՀ վարչապետը սոցցանցերի էջերում կադրեր է հրապարակել հանդիպումից:

Հանդիպմանը հայկական կողմից ՀՀ վարչապետի հետ մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ:

Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ