![]()
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակը:
Հանդիպմանը հայկական կողմից ՀՀ վարչապետի հետ մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։
![]()