Նման վասալի մտածելակերպ ունեցող մարդը չի կարող դառնալ ՀՀ առաջնորդ, այն էլ`գաղափարական

Լրագրող Թամարա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գարռում է արել՝ հիշեցնելով տարիներ Տաշիր Սամոյի՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու առաջարկը։

Էս հարցազրույցովս հիշեցնեմ,որ հայտնի Սամվել Կարապետյանը 2021_ին Պուտինի սրտի բիզնեսմեններից լինելու համար առաջարկել է ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու ռուսական ներդրումների դիմաց…։

Բազմաթիվ խոսքերի փոխարեն`կասեմ,որ նման վասալի մտածելակերպ ունեցող մարդը,որի շահերի կենտրոնն այլ երկիր է,նաև այլ երկրի քաղաքացի է, չի կարող դառնալ ՀՀ առաջնորդ,այն էլ`գաղափարական։ Այս առաջարկը պետության, ազգային ինքնության ամենամեծ կռվանի,հոգու ամենաազդու հայելու`լեզվի,ինքնիշխանության հանդեպ լուրջ ոտնձգություն է։

Ապշելու բան է`որպես փյուռքահայ բարերար, ՌԴ_ում հայկական դպրոցների թիվն ավելացնելու մասին մտածելու փոխարեն, մեզ է առաջարկում գնալ նման պետական զիջման, նահանջի….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ