![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տաշիր Սամոյի որդու սկանդալյին հայտարարություննեին, ինչի համար դարձել է արդեն միջազգային լրատվամիջոցների ծաղրի առարկա։
Ձեր սեքսի ձևերով խայտառակեցիք մի ամբողջ երկիր ու ազգ․ մի համաշխարհային սկանդալի տխուր հետևանքների հետքերով․
Սա ընդամենը ծաղկաքաղ է այն անգլիալեզու հրապարկումների, որոնցով Սամվել Կարապետյանի որդին ու «ուժը» դարձել են համաշխարհային լրահոսի հերոսը, Հայաստանն էլ կոխել ցեխ մեջ։ Պատկերացրեք այս ամենը տեղադրված Ֆեյսբուք, թվիթեր, ինստթագրամ ցանցերում ու ահռելի լսարաններ, որտեղ հազարներով ղժժում են Հայաստանի վրա, կատակներ անում Հայաստանի «չբավարարված» կանանց ու «իմպոտենտ» տղամարդկանց վրա, տարբեր երկրներից «բավարարող տղամարդիկ հավաքագրում» նախարարությունում աշխատելու ու այսպես շարունակ։ Դեհ, իհարկե, մխիթարող գրառումներ էլ կան, որտեղ չեն հավատում, որ այս հնամենի, քրիստոնեա ժողովուրդը կարող է նման «մտքի թռիչք» ունենալ ու «լուրջ-լուրջ» լսել նման արտառոց այլանդակ նախըտրական խոստումներ․․․
Կարապետյանների ուժի համակիրները մեկնաբանությունների դաշտում հարձակվել են այդ կայքերի, թերթերի ու նյութը պատրաստած լրագրողների վրա՝ մեղադրում են «կեղծիք, ապատեղեկատվություն» տարածելու մեջ․․․ Մտա նրանցից մի քանիսի էջ և, ո՜վ Աստվածներ, օրեր առաջ ոչ մի խոսք չեն ասել վուլգառ պոդքասթի երեք հեղինակներին, որոնց խոսքը հայտնվել է ԶԼՄ-ներում։ Էլ՝ «անֆոլու ենք լինում Թելեգրաֆից», էլ «պատռեցիք ձեր իրական դեմքը», ասես թե ամեն առավոտ արթնանում էին ու բացում Թելեգրաֆը, դեյլի մեյլը ու մյուս տաբլոիդները, ու հիմա հիասթափված են՝ հետ են վերցնում բաժանորդագրությունը․․․․ Մի խոսքով՝ կատարյալ ցիրկ և կլոունադա․․․
Մտնում ես նույն Թելեգրաֆի նյութը ու ապշում, թե ինչ մանրակրկիտությամբ է պատրաստված նյութը։ Նույնիսկ ես, որ տեսել էի դրա միայն մի հատված, տեղյակ չէի, որ հերոսը միայն Սամվել Կարապետյանի որդին չէ, ինչ-որ սոցիոլոգ Արմեն Խաչիկյան, ևս Լևոն Սարգիզով․․․․ Պարզվում է՝ երեքով դրել իրար լրացնելով զարգացրել են թեման, հանգել կուսակցության անունից ու իշխանության գալու դեպքում ստեղծել սեքսի նախարարություն։ Ըստ որում՝ դիտել են պոդքասթն ամենայն մանրամասնությամբ ու Դը Թելեգրաֆը մանրամասն մեջբերել է բոլորի խոսքերը, իրար ուղղած հարցերը, տված պատասխանները․․․ Ես ինքս ավելի շատ բան այդտեղից իմացա․․․․Ու ոչ մի կերպ չես կարող մեղադրել խեղաթյուրման, «կոնտեքստից» կտրելու մեջ․․․Այս ամենից հետո ի՞նչ խղճով են էլի ձևիստների համակիրները մեղադրում լրատվամիջոցին խեղաթյուրելու մեջ, երբ իրենք հռհռացել են կենդանական մտքերի վրա․․․
Տեղ եք հասել՝ դեռ ուժը չբացած Հայաստանը, նրանց կանանց ու տղամարդկանց դարձրել եք միջազգային ստենդափի առարկա․․․ Ինքնալուծարվեք ու փակվեք, և երկրին տված առաջին քաղաքական վնասները արդեն տեսանելի ու շոշափելի են, թեպետ դրանից առաջ էլ հասցրել էիք ՀԷՑ-ի դաշտում վնաս տալ․․․
![]()