![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդադարձել է ոստիկանության ծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում (ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդեծու համար։
Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։
Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան», գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցմունք վերցնող ոստիկանության ծառայողի մասնակցությամբ համացանցում տեսանյութ էր հրապարակվել։ Ի պատասխան, ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
![]()