Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի բնակչությունը և Կառավարությունը փորձ ունեն պայքարելու ապատեղեկատվության դեմ, որը ձեռք է բերվել հետպատերազմյան շրջանում:

Միաժամանակ նա նկատում է՝ այնուամենայնիվ, պետք է ակտիվ տեղեկատվություն տրամադրել մարդկանց և ասել, որ նրանց վախերի, ցավերի վրա փորձում են քաղաքական կապիտալ ձեռք բերել:

Ղազարյանը սա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով տարածված այն լուրերին, թե իբր Հայաստանում ԼԳԲՏ շքերթ պիտի անցկացվեր:

Պաշտոնապես հերքվել է այս լուրը՝ շեշտվելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ հայտարարություն կամ որոշում՝ Հայաստանում ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ։

Խոսելով TRIPP-ի և դրա վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտահոգությունների մասին՝ զրուցակիցը ընդգծում է՝ Քոչարյանն ուզում է նպաստել ՀՀ անկախության անկմանը, ինչի արդյունքում գուբերնատորի կոչում կստանա. «Այդքան տարի պաշտոնավարել է, բայց չի ֆիքսել ՀՀ տարածքը»:

Ղազարյանը վստահեցնում է՝ Խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ սպասարկում է ՀՀ պետական շահը:

Իշխող ուժի անդամը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկությանը: Ղազարյանը հարցադրում է անում՝ ասելով. «Ինչու պետք է քաղաքացիները պետությունից գողացողին քվե տան. նախկինների էջը փակված է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ