![]()
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ Իսլամական Հանրապետությանը։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում տեղակայել է USS Abraham Lincoln ավիակիրը։ Իսկ Իրանը երկօրյա ռազմածովային զորավարժություններ է սկսել։
Մինչ Միացյալ Նահանգներն իր հրթիռներն է տեղակայում տարածաշրջանում, Իրանի ներքաղաքական կյանքում կոլապս է: Այլ կերպ ասած՝ 1989-ից որպես Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր և քաղաքական առաջնորդ հռչակված Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեի հակաամերիկյան հայտարարությունները դուր չեն գալիս երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ այս գործընթացում սպասվում է մի քանի սցենար:
Ըստ նրա՝ Իրանը այն քիչ երկրներից է, որտեղ իշխանությունը միատար չէ, սահմանափակ է, և ուժային կառույցները չեն ենթարկվում նախագահին:
Ռազմական բախման էսկալացիայի ռիսկերից զատ՝ կողմերը փորձում են գտնել բանակցության նոր ուղղություններ։ Թե ով ինչ շահ և առաջարկներ կստանա, ցույց կտա ժամանակը:
Փորձագետը նշում է՝ բախման վտանգը գերտերությունների միջև 50-50 է։
Իսկ թե տարածաշրջանային երկրները ինչ դերակատարություն կստանձնեն այս խաղում, կարող եք դիտել «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:
![]()