![]()
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ֆիզիկական երկու անձանց (երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնք), Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց կառուցապատման իրավունքները:
Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝
Թատերական փողոց 18 հասցեում գտնվող 19 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող 1 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող 436 քմ մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող 0․06 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող 001 հա մակերեսով հողամասը,
Անկախության 1/54 հասցեում գտնվող 8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության 1/41 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող 0․03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող 03 հա մակերեսով հողամասը:
Բացի այդ՝ դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը»,- ասվում է հաղորդագրությունում:
![]()