![]()
Փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 08:30-ի սահմաններում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել ծառի կոճղերով, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա հողաթմբերին և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
![]()