Կտրիճ Ներսիսյանը ուխտավորների անվան տակ շենգեն վիզաներ է վաճառում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակը 2005-2015թթ ղեկավարում էր Կտրիճ Ներսիսյանի համագյուղացի, վերջինիս դասընկերոջ որդի Վարդգես (Հովակիմ եպիսկոպոս) Մանուկյանը: Կտիրճ Ներսիսյանը տարիներ շարունակ Վարդգես Մանուկյանի թեթև ձեռքով տարբեր հիմնադրամներից (Հաց աշխարհին, Կլոր սեղան, Ռենովաբիս…) միլիոնավոր դոլարներ է ստացել և յուրացրել:

Խարդախության իրենց ծրագրերում ներառել են անգամ ճեմարանական ուսանողներին: Գևորգյան Հոգևոր ճեմարանի լավագույն ուսանողների նկարները և կեղծ կենսագրականները տրամադրել են տարբեր բարեգործական հիմնադրամների ներկայացնելով որպես երկկողմանի ծնողազուրկ և անապահով ուսանողներ, ովքեր պետք ունեն ֆինանսավորման: Կտրիճ Ներսիսյանի փողի նկատմամբ մոլուցքը միջեկեղեցական ասպարեզում չի բավարարվել միայն բարեգործական հիմնադրամների շրջանակներում: 2014-15թթ Կտրիճ Ներսիսյանի գիտությամբ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը շուրջ 40 ՀՀ քաղաքացիների համար դիմում է ՀՀ-ում X դեսպանատուն Վատիկան ուխտագնացության մեկնող ուխտավորներին Շենգեն վիզա տրամադրելու համար: Բնականաբար «ուխտավորները» կլորիկ գումար են տալիս վիզա կազմակերպող Հովակիմ Մանուկյանին:

Երբ «ուխտավորները» ստանում են եվրոպական վիզաները, մեկնում են ՀՀ-ից և այլևս չեն վերադառնում: Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ կազմակերպված այս սկանդալային գործարքը համապատասխան երկիրը ներկայացնում է այդ օրերին ՀՀ ԱԳ նախարար Էդուրադ Նալբանդյանին, ով հարցի քննությունը հանձնում է Շավարշ Քոչարյանին: Վերջինիս կողմից Կտրիճ Ներսիսյանի մոտ կազմակերպված հանդիպումներից հետո Հովակիմ Մանուկյանին օրվա կաթողիկոսը «զոհեց» որպես պատիժ Մեծ Բուիտանիայի առաջնորդ նշանակելով: Այսպիսի հակապետական և միջազգային կառույցներում Հայ եկեղեցու հեղինակությունը վարկաբեկող գործունեություն է ծավալում Կտրիճ Ներսիսյանը: Ի դեպ Հավակիմ Մանուկյանը որպես մոլի դաշնակցական այսօր էլ մեծ թափով շարունակում է հակապետական գերծունեությունը սերտ համագործակցելով Վարդան Օսկանյանի և շվեյցարաբնակ Սարգիս Շահինյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ