![]()
Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 5-6-ը, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 3-6 մ/վ, փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-8-ը նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()