Ներեկեղեցական խորացող ճգնաժամը և Գերմանիայի Հայոց թեմի գանձագող առաջնորդը

Հայ Եկեղեցին դարեր շարունակ ընկալվել է որպես բարոյականության, ազնվության և հասարակական վստահության հիմնասյուն։ Ցավոք, այն այսօր Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ վերածվել է հակապետական ու հակահասարակական քրեածին վարքագծով նշանավորված բանդայի առաջնորդությամբ գործող կազմակերպության։ Հոգևորականը՝ որպես հավատքի սպասավոր, կոչված է սեփական կյանքով և վարքով մարմնավորելու այն արժեքները, որոնք քարոզում է։ Այսօր երբ արդեն օրենքի գերակայությամբ, ազատ երկրում ենք ապրում մեկը մյուսի ետևից իհայտ են գալիս Կտրիճ Ներսիսյանի կլանի անդամների տարիներով թաքցված հանցագործությունները և այնպիսի արարքներ որոնք բարոյականից և զուտ հոգևոր սայթաքումներից անդին են անցնում։ Օրինակ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի վարդապետական գավազանի «անհայտ» հանգամանքներում անհետանալը։

Դիտարկվող դեպքում խոսքը Սերովբե (անձնագրով՝ Ռազմիկ Իսախանյան) վարդապետի մասին է, ով, օգտվելով իր հոգևորականի կարգավիճակից և վստահության մթնոլորտից, կատարել է պատմահոգևոր և նյութական արժեքների յուրացում։ Սերովբե վարդապետ Իսախանյանը, Վազգեն Ա կաթողիկոսի տնօրինությամբ 1992 թվականին նշանակվել է Քիշնևի (Մոլդովա) Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և խայտառակ կերպով վռնդվել է Մոլդովայից 1993 թվականին։ Մոլդովան պատկանում էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմին։ Մոլդովա նշանակվելու ժամանակ Վազգեն Ա կաթողիկոսը վերադարձնելու պայմանով Սերովբե վարդապետ Իսախանյանին է հանձնում Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի վարդապետական գավազանը, որը որպես ազգային եկեղեցական նվիրական արժեք պահվում էր Մայր Աթոռում։

Հակիրճ կերպով հիշեցնենք, որ ժամանակին ունեցել ենք Բեսարաբիայի պատմական թեմ։ 1928 թվականին ցարական իշխանությունները որոշում են Անդրկովկասից հեռացնել այդ ժամանակ եպիսկոպոս Ներսես Աշտարակեցուն և նա նշանակվում է Բեսարաբիայի թեմի առաջնորդ։ Ահա այդ պատմական հիշատակը հարգելով է Աշտարակեցու գավազանը հանձնվում է Իսախանյանին։ Քիշնևում ձախողվելուց հետո Իսախանյան վարդապետը փախնում է Ուզբեկստան։ Ներսես Ե Աշտարակեցու վարդապետական գավազանը մինչ օրս չի վերադարձվել Մայր Աթոռ։ Սերովբե Իսախանյանն իրեն հատուկ ճարպիկ աճպարարությամբ հայտնում է թե չգիտե թե ուր և ինչպես է անհայտացել գավազանը։ 1995 թվականին արդեն Սերովբե վարդապետ Իսախանյանը հայտնվում է Գերմանիայի թեմում։ 2019ին Սերովբեն Կտրիճ Ներսիսյանի կողմից օծվում է եպիսկոպոս, առ այսօր անարժանաբար և հակականոնական կերպով զբաղեցնում է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը։

Միջանկյալ նշենք, որ Սերովբեն 1987-88 թվականներին եղել է Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան վարիչ և հենց այդ ժամանակներից էլ իր մեջ բացահայտել է եկեղեցական գանձերի, պատմական և եկեղեցական մշակութային արժեքները հափշտակելու արատավոր սերը։ Այո իրավական տեսանկյունից նման վարքագիծը պարունակում է հանցակազմ, սակայն հոգևոր հարթությունում դրա ազդեցությունը անհամեմատ ավելի ծանր է։ Սերովբեների ինքնիրավչության հետևանքով վնասվում է ոչ միայն կոնկրետ անձի հեղինակությունը, այլ նաև եկեղեցու նկատմամբ հանրային վստահությունը։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման վարքագիծը հակասում է վարդապետական կոչմանը։ Վարդապետը ոչ միայն հոգևոր գիտելիքի կրող է, այլ նաև բարոյական ուղեցույց։ Նրա արարքները ենթագիտակցաբար ընդունվում են որպես օրինակ, իսկ սխալը՝ որպես ներեկեղեցական ապականված և անկյալ բարքերի ցուցիչ։

Այսպիսի սկանդալները կարևոր հիշեցում են, որ եկեղեցին, լինելով աստվածային արժեքների կրող հաստատություն, միաժամանակ կազմված է մարդկային գործոնից, որի նկատմամբ հանրային և օրենսդրական վերահսկողությունը պիտի խստացվի և առավել թափանցիկ և հաշվետվողական դարձվի։։ Բացառապես օրենքի և կանոնի գերակայությամբ գործելը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը ոչ թե սպառնալիք են եկեղեցուն, այլ դրա առողջ գոյության անհրաժեշտ պայման։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ