![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և ավելացնել ԱՄՆ-ից մատակարարումները, և հնարավոր է՝ Վենեսուելայից։
«Նա (Մոդին – խմբ.) համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և սկսել զգալիորեն ավելի շատ նավթ գնել ԱՄՆ-ից և, հնարավոր է, Վենեսուելայից», — գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում առաջնորդների միջև հեռախոսազրույցից հետո։
![]()