![]()
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կհանդիպեն Ստամբուլում փետրվարի 6-ին՝ միջուկային համաձայնագրի շուրջ քննարկման համար։
Այս մասին հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը նշել է, որ հանդիպումը կլինի լավագույն սցենարը, սակայն զգուշացրել է, որ վերջնական համաձայնությունների դեռևս չեն հասել։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում՝ նշելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական նշանակալի ներկայությունը։
Փետրվարի 1-ին հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագիրը քննարկելու համար։
Այսօր՝ փետրվարի 2-ին, հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամայել է սկսել բանակցություններ Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցի շուրջ։
![]()