«Արգելքը միայն ատելություն ծնեց». ՖԻՖԱ-ի նախագահը պատրաստ է Ռուսաստանին վերադարձնել մեծ ֆուտբոլ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պարտավոր է քննարկել ռուսական թիմերի նկատմամբ սահմանված արգելքը հանելու հարցը՝ նշելով դրա անարդյունավետությունը։

«Մենք պարտավոր ենք դա անել։ Միանշանակ, — պատասխանել է Ինֆանտինոն Sky News-ի հարցին, թե արդյոք ՖԻՖԱ-ն կդիտարկի Ռուսաստանի թիմերի մասնակցության արգելքը հանելու հնարավորությունը։ Որովհետև արգելքը ոչինչ չտվեց, այն միայն ավելի շատ հիասթափություն և ատելություն ծնեց»։

ՖԻՖԱ-ի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «ռուս աղջիկների և տղաների համար Եվրոպայի այլ մասերում ֆուտբոլ խաղալու հնարավորությունը միայն օգուտ կբերեր»։

Հիշեցնենք , որ 2022-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամկետով հեռացրին ռուսական հավաքականներին և ակումբներին միջազգային մրցաշարերից՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ