![]()
Առողջապահության ապահովագրության ռեֆորմը բոլորին է վերաբերում, որն անելու համար քաղաքական խիզախություն էր հարկավոր:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին համակարգը ընդգրկում է 1 մլն 571 հազար 181 անձանց:
Ըստ պատգամավորի՝ մինչև 2028 թվականը ամբողջ ազգաբնակչությունն է ներգրավելու համակարգում:
Նա նաև չի հերքում, որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կշտկվեն:
Իշխող ուժի անդամն ընդգծում է՝ քաղաքացիներն այլևս չունեն մտավախություն, որ իրենց հիվանդությունների հետ մնալու են միայնակ:
Հերիքնազ Տիգրանյանը մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ քայլեր է հարկավոր կատարել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()