Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Բանոյանի քույրը

«Արևելք»-ը թելեգրամյան էջում գրում է. «Երևանում մահացել է սիրիահայ կրթական մշակ, Սիրիայում երկար տարիներ ուսուցիչ աշխատած Ալին Բանոյանը։ Նա երկար ժամանակ պայքարում էր արյան սուր լեյկոզի դեմ, սակայն չի կարողացել հաղթահարել չարաբաստիկ հիվանդությունը։

Երիտասարդ հայուհու մոտ հիվանդությունն ի հայտ է եկել եղբոր՝ Հարութ Բանոյանի զոհվելուց հետո։ Սիրիահայ Հարութը զոհվել է 44-օրյա պատերազմին՝ Շուշիի պաշտպանության ժամանակ։ Նա ՀՀ «Մարտական առաջին աստիճան»-ի շքանշանակիր էր։

Ալին Բանոյանի հոգեհանգստի և հուղարկավորության մասին կհայտնենք լրացուցիչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ