![]()
ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով. «Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը»:
Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին հայտնել են, որ պաշտոնյայի լիազորությունները կասեցվել են:
![]()