Եզրաս Ներսիսյանի սիրուհի Եվան՝ ընդդեմ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու

Մոսկվայի հայկական ամենահին եկեղեցին 1815թ. Լազարյան ընտանիքի կողմից կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին է։ Անկախության տարիներին Սուրբ Հարություն եկեղեցին գործում էր որպես առաջնորդանիստ եկեղեցի, իսկ եկեղեցուն կից 1903թ կառուցված պատմական շենքը ծառայում էր որպես Առաջնորդարան։

Այսօր ցավոք իրավիճակն այլ է և որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի հակաեկեղեցական ընթացքով է ապրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը, ում անունը վաղուց արդեն խարսխված է ոչ թե սրբության, այլ կեղտոտ շահերի ու գաղտնի գործարքների հետ։ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու հավատացյալներից ստացված նամակը պարզապես ցնցող է իր բացահայտ բովանդակությամբ։

Պարզվում է, որ Եզրաս Ներսիսյանը արդեն 3 տարի փաստացի փակել է Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցին, որտեղ Սուրբ Պատարագներ չեն մատուցվում, Սրբազան Խորհուրդներ չեն կատարվում։ Հավատացյալները մնացել են առանց Աստծո խոսքի, առանց մխիթության, առանց Հաղորդության՝ միայնակ իրենց ցավի և հուսահատության մեջ։ Եկեղեցու դարպասները փակված են և գոնե եկեղեցու դուռը համբուրելու հավատացյալների խնդրանքներն անգամ անպատասխան են մնում։

Իսկ ի՞նչ նպատակով է «մեծարգո» Եզրասը բոլշեվիկյան ոգով փակել հայկական եկեղեցին։ Նա եկեղեցուն կից առաջնորդարանի պատմական շենքը պարզապես նվիրել է իր սիրուհի Եվային` որպես դերձակատուն։ Այո՛, ճիշտ եք կարդում՝ եկեղեցու տարածքը վերածվել է կարի արտադրամասի, որտեղ պատրաստվում են կիսաշրջազգեստներ և գիշերային կյանքի համար այլ աքսեսուարներ։ Եվ որպեսզի Եզրասի սիրուհին հավատացյալների աչքից հեռու կազմակերպի իր բիզնես-պլանները, փակվել է նաև բակում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցին։

Սա արդեն բացահայտ սրբապղծություն է:

Բայց սրանով չի սահմանափակվում պարոն առաջնորդի «բիզնես-պլանը»: Վերը նշված պատմական տարածքի նորոգությունը «товарищ» Եզրասը հանձնել է իր քրոջ՝ Մարիամ Ներսիսյանի որդուն, ում թեթև ձեռքով պարիսպներն ու տարածքն աղավաղվել է այնքան, որ Մոսկվայի քաղաքապետարանը դատական ակտ է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի հայոց թեմի։
Եզրաս Ներսիսյանը, կարծես, մոռացել է, որ եկեղեցին ոչ թե անձնական կալվածք է, ոչ թե ընտանեկան ձեռնարկություն, այլ Աստծո տուն և որը պետք է ծառայի հայ համայնքին։

Ու՞ր է այս ամենը տանում։ Երբ առաջնորդն սիրային բիզնես շահերը վեր է դասում հոգևոր հոգատարությունից, երբ գերեզմանոցները վերածվում են ընտանեկան բիզնես «գործունեության» հարթակի, երբ եկեղեցիները վերածվում են «բուտիկների», այլևս գործ ունենք եկեղեցական աղետի հետ։ Հավատացյալները ճիշտ են՝ սա ոչ թե անփութություն է, այլ հաշվարկված, ցինիկ, անամոթ գողություն՝ ծպտված «եկեղեցականի» զգեստի տակ: Եվ ամենասարսափելին այն է, որ այս ամենը կատարվում է հենց այն մարդու կողմից, ով պետք է լիներ օրինակ, ով պետք է պաշտպաներ հավատը, ոչ թե շահագործեր այն։
Եզրա՛ս արքեպիսկոպոս, ամո՛թ ձեզ, երիցս ամո՛թ։ Դուք ոչ միայն դավաճանել եք ձեր հոգևոր զավակներին, այլև ամբողջ հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն: Եվ եթե Մայր Աթոռը լռում է, ապա հավատացյալներն իրավունք ունեն բարձրաձայնել, որովհետև եկեղեցին մեռած չէ, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, այլ ոչ թե ձեր ընտանեկան «բիզնեսին»:
Ժամանակն է, որ այս ամոթալի ու պարսավելի Ներսիսյան ընտանիքի եկեղեցաքանդ և պետականադավ գործունեությանը վերջ տրվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ