![]()
Իրանի նախագահի աշխատակազմը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների անունների ցանկը, որը ներառում է 2986 մարդ։
Հայտարարության մեջ նշվում է, որ զոհերի պաշտոնական թվի (3117) և ցուցակում նշված անունների միջև առկա է 131 անհամապատասխանություն: Իշխանությունները նշում են, որ 131 զոհերի ինքնությունը դեռևս պարզված չէ. նրանց անունները կներառվեն լրացուցիչ ցուցակում։
Ցուցակը կազմվել է դատաբժշկական փորձագետների կողմից պատրաստված և քաղաքացիական գրանցման համակարգում առկա անունների հիման վրա։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին՝ ռիալի կտրուկ անկման պատճառով:
![]()