![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում։
«Մանկապարտեզի նախկին շենքը վաղուց վթարային էր, իսկ գյուղի երեխաները տարիներ շարունակ զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Այսօր Զարթոնքում գործում է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր մանկապարտեզ։
Բարով վայելեք Զարթոնքի սիրելի բնակիչներ»,- գրել է Չախոյանն ու կոլլաժով ցույց տվել նախկին և ներկա շենքերը:
![]()