Սարգիս Կարապետյանի հայտարարությունը ենթակա է իրավական գնահատականի` որպես հանրային խոսք. Նունե Դավթյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նունե Դավթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանի որդու կողմից երեկ հայտնի փոդքասթի ընթացքում հնչեցված հայտարարությունը կատարվել է հրապարակային կերպով՝ լայն լսարանի համար հասանելի հարթակում, այն չի կարող դիտարկվել որպես անձնական կարծիք, անկախ այն հանգամանքից, որ քիչ առաջ նա փորձեց այն բնութագրել որպես իր անձնական կարծիք։

Հանրության լայն շրջանակների համար արված հայտարարությունը, իր բնույթով և բովանդակությամբ, ունի հասարակական ազդեցություն և ենթակա է իրավական գնահատականի՝ որպես հանրային խոսք։

Մասնավորապես, վերջինս և ևս երկու հաղորդման մասնակից հրապարակային կերպով հայտարարել են, թե իբր

<<ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին, և անհրաժեշտ է նրանց <<բավարարելու>> նպատակով ստեղծել <<ս..սի նախարարություն>>>> արտահայտությունը `

_ ակնհայտորեն նվաստացնում է կանանց արժանապատվությունը,

_ կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ՝ զրկելով նրանց մարդկային, սոցիալական և հասարակական սուբյեկտայնությունից,

_ խաթարում է սեռերի իրավահավասարության սահմանադրական սկզբունքը,

_ ունի հանրային վտանգավորության աստիճան և կարող է նպաստել կանանց նկատմամբ ատելության, անհանդուրժողականության կամ նվաստացման մթնոլորտի ձևավորմանը։

Սպասենք մեր իրավապահ համակարգի` նշված հրապարակային հայտարարությանը համապատասխան քրեաիրավական և իրավաքաղաքական գնահատականին՝ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության շրջանակում» ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ