Բլոգեր Մերի Տոմոյանը Տաշիր Սամոյի որդու դեմ հանցագորցության մասին հաղորդում է տվել

Բլոգեր Մերի Տոմոյանը գում է․
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի իրավասու մարմիններ!!!
Այս անձինք հանրային հարթակում կատարել է հայտարարություն, որը պարունակում է կանանց արժանապատվությունը նվաստացնող, սեռային խտրականություն և հասարակության որոշակի խմբի նկատմամբ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածող արտահայտություններ։
Մասնավորապես, վերջիններս հրապարակային կերպով հայտարարել են, թե իբր
«…ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին, և անհրաժեշտ է նրանց «բավարարելու» նպատակով ստեղծել «սեքսի նախարարություն»»։
Նշված հայտարարությունը․
• ակնհայտորեն նվաստացնում է կանանց արժանապատվությունը,
• ներկայացնում է կանանց որպես սեռական օբյեկտ՝ զրկելով նրանց մարդկային և հասարակական սուբյեկտայնությունից,
• խաթարում է սեռերի իրավահավասարության սահմանադրական սկզբունքը,
• ունի հանրային վտանգավոր բնույթ և կարող է առաջացնել ատելության, անհանդուրժողականության կամ նվաստացման մթնոլորտ կանանց նկատմամբ։
Վերոգրյալը, իմ գնահատմամբ, կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այդ թվում՝
խտրականության դրսևորում, հասարակության որոշակի խմբի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող հրապարակային խոսք, ինչպես նաև հնարավոր է՝ այլ հարակից հանցակազմեր՝ կախված իրավական գնահատականից։
Հաշվի առնելով, որ հայտարարությունը կատարվել է հրապարակային կերպով և լայն լսարանի համար, այն չի կարող դիտարկվել որպես անձնական կարծիք կամ հումորային արտահայտություն և դուրս է խոսքի ազատության սահմաններից։
Խնդրում եմ․
1. Գրանցել սույն հաղորդումը որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում:
2. Տալ քրեաիրավական գնահատական նշված հրապարակային հայտարարությանը:
3. Անհրաժեշտության դեպքում փոխանցել նյութերը ՀՀ քննչական կոմիտե կամ այլ իրավասու մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով:
✍🏻Nerses Gayane իր ֆեյսբուքյան էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ