Չգիտեմ, թե տիկին Ջեբեջյանն ինչից է այսպես ոգևորվել.բայց թող տիկինը շատ չնեղսրտի.Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հռիփսիմե Ջեբեջյանին, գրել է.

«Չգիտեմ, թե տիկին Ջեբեջյանն ինչից է այսպես ոգևորվել:

Երևի սովոր է, որ իշխանության ներկայացուցիչն ասում է՝ «ինչքան ուզենք, այնքան կխփենք»:

Բայց թող տիկինը շատ չնեղսրտի, չասեմ խաղաղության, չասեմ տնտեսության զարգացման, ազատ, անկախ ընտրութունների և այլի համար, այլ հենց Ջեբեջյանի և իր գործընկերների ազատ արտահայտման համար, թող ինքը վստահ լինի, որ ինչպես երեկ, այսօր, այդպես էլ հունիսի 8-ին, ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր ժողովրդի վստահած քվեով մենք ավելի մեծ ներկայացվածություն ենք ունենալու ԱԺ-ում, քան այսօր է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ