![]()
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ:
Այս մասին հայտնել է ադրբեջանական պետական «Ապա» գործակալությունը՝ նշելով, որ Բալաջարի երկաթուղային կայարանից ուղարկվել է հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով։
Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել հացահատիկով լի 285 երկաթուղային վագոն՝ մոտավորապես 19,900 տոննա հացահատիկ։
![]()