Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Հունվարի 31-ին՝ ժամը 18:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ էմինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում (մոտ 100 քմ տարածքում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:35-ին:

Այրվել են շենքի կառուցման համար նախատեսված շինարարական պարագաներ (պլաստմասսե խողովակներ, ներկեր, ապակե բամբակ, մեկուսիչ խողովակներ և այլն):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ