![]()
Փետրվարի 1-ին «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարները, պարեկները, Քննչական կոմիտեի խումբը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ մրցաշարը իրականացվում է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, Off Road -Trophy Sprint 2026 միջոցառումն է, իսկ մահացածը մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկա, նա որպես հանդիսատես է ժամանել մրցաշարին։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ինքնությունը պարզվում է։
![]()