«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

««Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել»:

Այս մասին Մրգաշատ համայնքում լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Իմ տեղեկություններով՝ կուսակցության միջոցներով է անցկացվել»,- հավելել է նա:

Հարցին՝ իրեն ինչ էր վստահված, ինչո՞ւ ինքն էլ չի նվագել, Պապոյաը պատասխանել է.

«Ցավոք, այդպիսի հնարավորություն չի եղել։ Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, միգուցե հաջորդ անգամ նվագեմ»:

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդ»-ի առաջին համերգը։ Այն տևել է երեք ժամ։

«Վարչաբենդ»-ում Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքներ է նվագել։ Համերգին մասնակցել են քաղաքացիներ, այդ թվում՝ պաշտոնյաներ, պատգամավորներ և նախարարներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ